Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ փաստաթղթում ընդլայնման համատեքստում խոսվում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի աջակցության մասին
Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ փաստաթղթում ընդլայնման համատեքստում խոսվում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի աջակցության մասին

Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ փաստաթղթում ընդլայնման համատեքստում խոսվում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի աջակցության մասին,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին եվրոպական ճանապարհին։

«2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը Բրյուսելում կայացել է Եվրոպական խորհրդի նիստը։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ընդունել են վերջնական փաստաթուղթը, որում խոսքը Վրաստանի մասին է։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին իր եվրոպական ճանապարհին։ Հարկ է ընդգծել, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները եզրափակիչ փաստաթղթում խոսում են բոլոր երեք երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ սերտ համագործակցելու ԵՄ պատրաստակամության մասին»,- ասված է ԱԳՆ տեղեկատվության մեջ։