Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ։ Այս մասին «Թվիթեր»-ում գրում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Շառլ Միշելի խոսքով՝ ռազմական օգնության նոր փաթեթը կկազմի շուրջ 500 միլիոն եվրո։
«Եվրոպան շարունակում է մատակարարել խաղաղությունը և մեր արժեքները պաշտպանելու համար: Ես ողջունում եմ Եվրամիության խորհրդի քաղաքական որոշումը՝ Ուկրաինային խաղաղության եվրոպական հիմնադրամի հինգերորդ տրանշը հատկացնելու վերաբերյալ։ Եվրամիության ռազմական տեխնիկայի աջակցությունն Ուկրաինայի զինված ուժերին այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին»,- գրում է Շառլ Միշելը։