Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել պայմանավորվել ռուսական գազի գնի սահմանափակման շուրջ, նավթի գնի վերին շեմ սահմանելու շուրջ բանակցությունները շարունակվում են
Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել պայմանավորվել ռուսական գազի գնի սահմանափակման շուրջ, նավթի գնի վերին շեմ սահմանելու շուրջ բանակցությունները շարունակվում են

Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել պայմանավորվել ռուսական գազի գնի սահմանափակման շուրջ, նավթի գնի վերին շեմ սահմանելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, Եվրամիության էներգետիկայի նախարարներին չի հաջողվել համաձայնության գալ ռուսական բնական գազի գնի սահմանափակման մեխանիզմի շուրջ, և հանդիպմանը խորը անհամաձայնություն է նկատվել այս հարցում։

Նախարարներն այս թեմային հավանաբար կանդրադառնան հաջորդ հանդիպմանը՝ դեկտեմբերի 13-ին։

Ըստ լրատվամիջոցի՝ Եվրամիության անդամ երկրները տարբեր կարծիքներ ունեն ռուսական նավթի գնի կարգավորման հարցում։ Ուստի այս թեմայով քննարկումը պետք է շարունակվի այսօր։

«Մեծ յոթնյակի» անդամները հանդես են գալիս Ռուսաստանից ծովով առաքվող նավթի գնի վերին շեմը 65-70 դոլար սահմանելու առաջարկով, թեև Եվրամիության տարբեր երկրներ դա շատ բարձր մակարդակ են համարում։ Կարծիք կա նաև, որ սա բավարար չէ։ Բացի այդ, ռուսական նավթի սահմանափակումը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 5-ից։

Կրեմլը նշում է, որ Ռուսաստանն այլևս նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն ռուսական նավթի գնի վերին սահմանի սահմանմանը։