Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի ընդլայնման վերաբերյալ
Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի ընդլայնման վերաբերյալ

Այսօր կհրապարակվի Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ։

Զեկույցում Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ 12 հանձնարարականների իրականացումը, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

Գնահատման փաստաթուղթը հիմնված կլինի օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների վրա, որոնք իրականացվել են 2022 թվականի հունիսից հետո՝ Եվրոպական հանձնաժողովի 12 կետերը կյանքի կոչելու համար։

Ընդլայնման զեկույցը ներառում է տասը երկիր։ Բացի Վրաստանից, զեկույցը կներառի հետևյալ երկրները՝ Թուրքիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան և Կոսովոն։

2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհեց եվրոպական հեռանկար և սահմանեց թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 առաջնահերթություն։