Եվրահանձնաժողովն առաջարկում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթը ներառի ԵՄ մուտքի արգելք բոլոր այն մարտիկների համար, ովքեր մասնակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում
Եվրահանձնաժողովն առաջարկում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթը ներառի ԵՄ մուտքի արգելք բոլոր այն մարտիկների համար, ովքեր մասնակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում

Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթը ներառի Եվրամիության մուտքի արգելք բոլոր այն մարտիկների համար, ովքեր կռվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ առաջին անգամ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերում ծառայած յուրաքանչյուր անձի կարող է արգելվել մուտք գործել Եվրամիության տարածք։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «Եվրոպան փակ կլինի Ուկրաինայի ներխուժմանը մասնակցած յուրաքանչյուրի համար»։

«Մենք կենտրոնանում ենք ամենակարևոր ոլորտների վրա՝ էներգետիկա, ֆինանսական ծառայություններ, կրիպտոարժույթ, առևտուր և, առաջին անգամ, ձկնորսություն։ Մենք նաև արգելում ենք նախկին ռուս մարտիկների մուտքը ԵՄ։ Այսօր մենք ցանկին ավելացրել ենք ևս 30 նավ՝ արդեն պատժամիջոցների տակ գտնվող 632 նավերից բացի։ Առաջին անգամ մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում «ստվերային նավատորմի» օժանդակ նավերի դեմ, օրինակ՝ վառելիք և այլ ծառայություններ մատուցող նավերի։ Առաջիկա մի քանի օրերին մենք կբացենք առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Սա, ըստ էության, բացում է դուռը դեպի անդամակցության գործընթացի հաջորդ փուլը՝ բանակցությունների պաշտոնական մեկնարկը», – նշել է ֆոն դեր Լեյենը։