Իրակլի Ղարիբաշվիլի. Եվրահանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն
Իրակլի Ղարիբաշվիլի. Եվրահանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն

Եվրահանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրահանձնաժողովի զեկույցը հստակ արտացոլում է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։

«Եվրահանձնաժողովը վերլուծական զեկույց է հրապարակել Վրաստանի ազգային օրենսդրական բազայի՝ Եվրամիության օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ։

Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի վերաբերյալ։