Եվրահանձնաժողովի խոսնակ. Վրաստանը կստանա այն, ինչ խոստացել են նրան, և, իհարկե, մենք նույնն ենք ակնկալում Վրաստանից, որ կկատարի բոլոր պարտավորությունները և այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս շատ կարևոր գործընթացում առաջ շարժվելու համար
Եվրահանձնաժողովի խոսնակ. Վրաստանը կստանա այն, ինչ խոստացել են նրան, և, իհարկե, մենք նույնն ենք ակնկալում Վրաստանից, որ կկատարի բոլոր պարտավորությունները և այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս շատ կարևոր գործընթացում առաջ շարժվելու համար

Վրաստանը կստանա այն, ինչ խոստացել են նրան, և, իհարկե, մենք նույնն ենք ակնկալում Վրաստանից, որ Վրաստանը կկատարի բոլոր պարտավորությունները և այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս շատ կարևոր գործընթացում առաջ շարժվելու համար,- ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն։

Նրա խոսքով, ընթացակարգային պատճառներով այս տարի անհնար է ընդլայնման փաթեթում ներառել Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։

«Վրաստանը կստանա այն ամենը, ինչ խոստացել է Եվրամիությունը, քանի որ բնականաբար մենք կատարում ենք մեր խոստումները։ Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրել է ընդլայնման փաթեթում ներառել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Սովորաբար ընդլայնման փաթեթը հրապարակվում է յուրաքանչյուր տարվա աշնանը, իսկ հաշվետու ժամանակաշրջանը սկսվում է գարնանը։ Իհարկե, պարզ է, որ տրամաբանական ու ընթացակարգային պատճառներով այս տարի անհնար է այս երեք երկրներին ընդգրկել ընդլայնման փաթեթում։ Ասացինք նաեւ, որ այս տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը կներկայացնի վերլուծական զեկույց, որտեղ կքննարկվեն Վրաստանի համար սահմանված առաջնահերթությունները։ Այնպես որ, ինչպես ասացի, Վրաստանը կստանա այն, ինչ խոստացել է, և, իհարկե, մենք նույնն ենք ակնկալում Վրաստանից, որ Վրաստանը կկատարի բոլոր պարտավորությունները և այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս շատ կարևոր գործընթացում առաջ շարժվելու համար»,- ասել է Փիթեր Ստանոն։