Եվրահանձնաժողովի խոսնակ – Առևտրային հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը այս շաբաթվա վերջին կմեկնի Վաշինգտոն և կփորձի հասնել պայմանավորվածությունների
Առևտրային հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը այս շաբաթվա վերջին կմեկնի Վաշինգտոն, – այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։
Նրա խոսքով՝ եվրահանձնաժողովի հանձնակատարն ամերիկյան կողմի հետ պայմանավորվածությունների հասնելու համար կփորձի բանակցել։
Եվրահանձնաժողովում նշում են, որ եթե բանակցությունները դրական արդյունքով չավարտվեն, ապա Եվրամիությունը կշարունակի քննարկել գործողությունների բոլոր հնարավորությունները։
«Առևտրային հարցերով եվրահանձնաժողովի հանձնակատարն ուղևորվում է Վաշինգտոն՝ պայմանավորվածությունների ստորագրման համար։ Դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք։ Բոլոր հնարավորությունները կքննարկվեն, եթե դա չտա լավ արդյունք», – նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Այսքան առաջ հայտնի էր դարձել, որ «վերջին միջազգային իրադարձությունների պատճառով» Մարոշ Շեֆչովիչը հետաձգել է Վիետնամ կատարելիք այցը։
Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Դոնալդ Թրամփի նմանօրինակ որոշման արդյունքում Եվրամիությունը 90 օրով կդադարեցնի ԱՄՆ-ի տուրքի բարձրացմանը արձագանքելու միջոցները։ Ինչպես նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրամիությունը ցանկանում է հնարավորություն տալ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ։