Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանում գլոբալ կայունության և էներգետիկ անվտանգության խնդիրները. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցցանցում արձագանքել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիշի հետ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարը գրում է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում գլոբալ կայունության և էներգետիկ անվտանգության հարցերը, ինչպես նաև Վրաստանի նպատակը՝ ստեղծվել որպես վերականգնվող էներգիայի և մարտկոցների կենտրոն։
«Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում ես հանդիպեցի Վրաստանի վաղեմի բարեկամ Մարոշ Շևչովիչի հետ։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Վրաստանի նպատակը՝ դառնալ վերականգնվող էներգիայի և տարրերի արտադրության կենտրոն։ Մենք խոսեցինք նաև տարածաշրջանում գլոբալ կայունության և էներգետիկ անվտանգության մասին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։