Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այս փաթեթով պատժամիջոցների ցանկում կավելացվի Ռուսաստանի մոտ 200 քաղաքացի և ընկերություն։

Նրա խոսքով՝ դրանք կլինեն այն ընկերությունները, որոնք կապված են ՌԴ զինված ուժերի, զինվորականների, Պետդումայի պատգամավորների և կառավարության հետ։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, ևս երեք ռուսական բանկեր կհայտնվեն սև ցուցակում, արտահանման սահմանափակումներ կկիրառվեն ռուսական ապրանքների, հատկապես երկակի նշանակության ապրանքների և էլեկտրոնիկայի նկատմամբ, և կսահմանափակվի ռուսական չորս հեռուստաալիքների հեռարձակումը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և ստիպում Ռուսաստանին վճարել իր ոճրագործությունների համար։ Գործող ութ պատժամիջոցների փաթեթն արդեն զգալի վնաս է հասցնում»,- Twitter-ում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։