Եվրահանձնաժողովի նախագահը Բաքու է այցելում Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու հարցով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենն այսօր այցելում է Բաքու՝ Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու հարցով։
Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնում նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։
«Ռուսաստանի կողմից էներգակիրների մատակարարումների շարունակական սպառազինության լույսի ներքո՝ մեր էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացումը առաջնահերթություն է Եվրամիության համար: Նախագահ Ֆոն Դեր Լեյենը և հանձնակատար Քադրի Սիմսոնը կլինեն Ադրբեջանում՝ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։
Եվրահանձնաժողովը Եվրամիության երկրներին առաջարկել է գործարք կնքել Ադրբեջանի հետ՝ խթանելու բնական գազի ներմուծումը և աջակցելու խողովակաշարի ընդլայնմանը: