Եվրահանձնաժողովի հանձնարարականների հիման վրա խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Հակակոռուպցիոն բյուրոյի օրենսդրական փոփոխություններին
Եվրահանձնաժողովի հանձնարարականների հիման վրա խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Հակակոռուպցիոն բյուրոյի օրենսդրական փոփոխություններին

Եվրահանձնաժողովի հանձնարարականների հիման վրա խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Հակակոռուպցիոն բյուրոյի օրենսդրական փոփոխություններին։ Օրենքի նախագիծն այսօրվա լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ, եւ 84 պատգամավոր կողմ է արտահայտվել, մեկը՝ դեմ։

Ընդդիմադիր կուսակցություններից ոմանք քննադատեցին փոփոխությունները և ասացին, որ կոռուպցիայի դեմ ոչինչ չի փոխվելու։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա կստեղծվի հակակոռուպցիոն բյուրո, որի հիմնական խնդիրն է լինելու խթանել կոռուպցիայի դեմ պայքարը։

Այդ նպատակով նշված բյուրոն կհամակարգի նաև համապատասխան մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց գործունեությունը։

Նախագծով հստակեցվում է, որ հակակոռուպցիոն բյուրոն հաշվետու է լինելու խորհրդարանին և միջգերատեսչական հակակոռուպցիոն խորհրդին։ Մասնավորապես, բյուրոյի ղեկավարը տարեկան հաշվետվություն է ներկայացնում Վրաստանի խորհրդարան, իսկ պարբերական հաշվետվություններ՝ միջգերատեսչական հակակոռուպցիոն խորհրդին։