Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակ. Եվրամիությունը ողջունում է այն փաստը, որ այսօր Ժնևում անցկացվում է Վրաստանում 2008 թվականի հակամարտության հետևանքների շուրջ բանակցությունների 56-րդ փուլը

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակը հայտարարություն է տարածում Ժնևում միջազգային բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ։

Եվրամիությունը ողջունում է, որ այսօր Շվեյցարիայում անցկացվում է Ժնևի միջազգային բանակցությունների 56-րդ փուլը Վրաստանում 2008 թվականի հակամարտության հետևանքների վերաբերյալ։ Հայտարարության համաձայն՝ 2008 թվականի հոկտեմբերից Եվրամիությունը ակտիվորեն ներգրավված է հակամարտությունների կարգավորման ջանքերում և աշխատում է որպես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համանախագահող երկիր։

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության խոսնակի խոսքով՝ Ժնևում միջազգային բանակցությունները մնում են հիմնական հարթակը, որտեղ քննարկվում են հակամարտության հետևանքները և այլ կարևոր հարցեր, այն ծառայում է վստահության ձևավորմանը։ Սա ավելի կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում:

Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը, որպես համանախագահ, հավատարիմ է մնում Ժնևի միջազգային բանակցություններում ակտիվ ներգրավվածությանը։