Եվրահանձնաժողովը ներկայացրել է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման նախաձեռնություն, որը ներառում է 2.3 միլիարդ եվրոյի ծրագիր
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման նախաձեռնություն, որը ներառում է 2.3 միլիարդ եվրոյի ծրագիր

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման նոր նախաձեռնություն, որը ներառում է 2.3 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային ծրագիր:

Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն նոր նախաձեռնության մասին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցում:

Համապարփակ ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում խթանել առևտուրը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումներ կապի ոլորտում, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը, աջակցել կանաչ և թվային վերափոխումներին և խթանել արդար, գենդերային հավասարության և ներառական հասարակությանը:

«Այսօր Եվրահանձնաժողովը և գերագույն ներկայացուցիչը նախաձեռնություն ներկայացրեցին, թե առաջիկա տարիներին ԵՄ-ի և Արևելյան գործընկերների միջև առաջնահերթ հարցերի շուրջ համագործակցությունն առաջ մղելու մասին: Արևելյան գործընկերության նպատակն է խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության անդամների միջև: Այսօրվա նախաձեռնությունը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա և կենտրոնանում է մեր հետագա համագործակցության գերակայությունների վրա, որոնք նպատակ ունեն շոշափելի արդյունքներ բերել ժողովրդին: Այս համապարփակ օրակարգը ներառում է առևտրա-տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, ներդրումներ, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդում, կանաչ և թվային վերափոխումների աջակցում, արդար, գենդերային հավասարության, ներառական հասարակության խթանում:

Նախաձեռնությունը ներառում է 2.3 միլիարդ եվրոյի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային ծրագիր, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների կորոնավիրուսի հետագա տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ կայունությանը», – ասաց Պիտեր Ստանոն: