Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին ձեռնպահ մնալ ուկրաինական հացահատիկի ներմուծման դեմ միակողմանի միջոցներ ձեռնարկելուց
Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին ձեռնպահ մնալ ուկրաինական հացահատիկի ներմուծման դեմ միակողմանի միջոցներ ձեռնարկելուց

Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին ձեռնպահ մնալ ուկրաինական հացահատիկի ներմուծման դեմ միակողմանի միջոցներ ձեռնարկելուց։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

«Միջոցներ կձեռնարկվեն ուկրաինական կողմից, և պարզ է, որ Եվրահանձնաժողովը կշարունակի վերահսկել իրավիճակը, և եթե շուկան ապակայունանա, եթե անվտանգության արտակարգ միջոցառումների հիմնարար անհրաժեշտություն լինի, դա դեռ մնում է որպես տարբերակ։ Ուստի այժմ բոլոր երկրների համար կարևոր է աշխատել փոխզիջման ոգով, կառուցողական համագործակցել»,- ասել է եվրահանձնակատարը։

Տեղեկության համար՝ Եվրահանձնաժողովը չի երկարաձգել ուկրաինական գյուղմթերքի արտահանման նկատմամբ սահմանված սահմանափակումը, որը գործում էր մայիսի սկզբից։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Ուկրաինան պետք է մինչև սեպտեմբերի 18-ը ներկայացնի արտահանման վերահսկման արդյունավետ միջոցներ։

Չնայած Եվրամիության կողմից սահմանափակումների վերացմանը՝ Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան հրաժարվում են ներմուծել ուկրաինական հացահատիկ։