Եվրահանձնաժողովը Հունգարիայից բռնագրավել է 13 միլիարդ եվրո
Եվրահանձնաժողովը Հունգարիայից բռնագրավել է 13 միլիարդ եվրո

Եվրահանձնաժողովը Հունգարիայից բռնագրավել է 13 միլիարդ եվրո։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Եվրահանձնաժողովը հաստատել է Հունգարիայի հետհամաճարակային վերականգնման ծրագիրը, սակայն ասել է, որ երկիրը չի ստանա 5,8 միլիարդ եվրո, քանի դեռ չի կատարել դատական ​​անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը նաև առաջարկել է ԵՄ ղեկավարությանը սառեցնել 7,5 միլիարդ եվրոյի գումարը, որը Հունգարիան ստանում է ԵՄ բյուջեից՝ որպես Միության համեմատաբար աղքատ անդամ՝ իր քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու համար։

Եվրոպական հանձնաժողովը ամիսներ շարունակ բանակցություններ է վարում Հունգարիայի իշխանությունների հետ երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի, դատարանների, ՀԿ-ների և լրատվամիջոցների անկախության և փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ:

«Միջոցներ չեն լինի, քանի դեռ անհրաժեշտ փուլերը պատշաճ կերպով չեն իրականացվել»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։