Եվրահանձնաժողովը հանդես է եկել Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ
Եվրահանձնաժողովը հանդես է եկել Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ

Եվրահանձնաժողովը հանդես է եկել Ուկրաինային 9 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը։

«Ուկրաինան առաջնագծում է և պաշտպանում է եվրոպական արժեքները։ Մենք նրանց հետ կլինենք այս պատերազմի ողջ ընթացքում, և երբ նրանք սկսեն վերակառուցել իրենց երկիրը»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Նա ասել է, որ Վերսալի գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները հանձնարարել են Եվրահանձնաժողովին մշակել Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու ծրագիր, որն իրականացվել է Եվրահանձնաժողովի կողմից։ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի խոսքով՝ Ուկրաինայի վերակառուցման սկզբունքները պետք է ներառեն ներդրումներ և աջակցություն բարեփոխումներին։