Եվրահանձնաժողովը ֆորմալ հետաքննություն է սկսել Tik-Tok սոցիալական ցանցի դեմ, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։ Ինչպես հայտնի է դարձել «Reuters» գործակալությանը, Եվրահանձնաժողովը «Թվային ծառայությունների ակտի» (DSA) շրջանակներում ուսումնասիրում է, թե արդյոք բավարար միջոցներ կան հարթակում երեխաների պաշտպանության համար։
«Անչափահասների պաշտպանությունը Թվային ծառայությունների մասին օրենքի կիրարկման համար առաջնահերթություն է: Որպես հարթակ, որը հասանելի է միլիոնավոր երեխաների և երիտասարդների, այն պետք է լիովին համապատասխանի DSA-ի պահանջներին»,- փաստաթղթում նշում է Ներքին շուկայի հանձնակատար Թիերի Բրետոնը։
Եթե պարզվի, որ դա խախտում է օրենքը, Tik-Tok-ը կարող է տուգանվել իր համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով:
Սա Եվրոպական հանձնաժողովի կողմից թվային ծառայությունների ակտի համաձայն սկսված երկրորդ հետաքննությունն է: Անցյալ տարեվերջին հանձնաժողովը հետաքննություն է սկսել Իլոն Մասկի X ընկերության դեմ՝ Եվրամիության ներսում գործող կանոնակարգերի հնարավոր խախտման պատճառով։ Եվրոպական միության «Թվային ծառայությունների մասին օրենքը» կարգավորում է խոշոր առցանց հարթակների գործունեությունը։ 2023 թվականի օգոստոսից այն կտարածվի ԵՄ-ում ավելի քան 45 միլիոն օգտատեր ունեցող առցանց հարթակներում: