Եվրահանձնաժողովը չի երկարաձգել ուկրաինական գյուղմթերքի արտահանման վրա դրված արգելքը
Եվրահանձնաժողովը չի երկարաձգել ուկրաինական գյուղմթերքի արտահանման վրա դրված արգելքը։
Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, սահմանված միջոցների ժամկետը կլրանա այսօր։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը նշում է, որ Ուկրաինան համաձայնել է 30 օրվա ընթացքում ներկայացնել իրավական միջոցներ՝ կանխելու համար ավելորդ հացահատիկի մուտքը, օրինակ՝ արտահանման լիցենզավորման համակարգը։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 16-ից, Ուկրաինան արդյունավետ միջոցներ կձեռնարկի չորս տեսակի գյուղմթերքի արտահանումը վերահսկելու համար։ Ուկրաինան գործողությունների ծրագիրը կներկայացնի մինչեւ սեպտեմբերի 18-ը։
Եվրահանձնաժողովը հայտարարում է, որ ձեռնպահ կմնա սահմանափակումներ կիրառելուց, քանի դեռ Ուկրաինայի կողմից ներկայացված արդյունավետ միջոցները ամբողջությամբ չեն իրականացվել։
Եվրահանձնաժողովը մայիսի 2-ին արգելք է սահմանել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակների արտահանման վրա։