Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը աշխատանքային այցով կայցելի Վրաստան
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը աշխատանքային այցով կայցելի Վրաստան

Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը նոյեմբերի 15-ին կայցելի Վրաստան։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրահանձնակատարի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպումից հետո կառավարության վարչակազմում տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլիվեր Վարհեի համատեղ մամուլի ասուլիսը։