Թբիիսիում անցկացվելու է «Ինտերնետ-կառավարման հարցերով եվրոպական երկխոսություն» – EuroDIG 2018-ը:
Ֆորումը, որը հյուրընկալում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, անցկացվելու է հունիսի 4-6-ը՝ «ROOMS» հյուրանոցում և դրան մասնակցելու է եվրոպայի երկրներից և եվրակառույցներից ավելի քան 400 հյուր:
Միջոցառման հյուրերի միջև են լինելու էկոնոմիկայի և հասարակության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը, Եվրոպայի խորհրդարանի անդամ (Լեհաստանի Հանրապետության թվայնացման նախկին նախարար) Միխալ Բոնը, Եվրոպայի հեռուստահաղորդակցման ցանցերի օպերատորների միության (ETNO) գլխավոր տնօրեն Լիս Ֆուրը, ինտերնետ հանրության (ISOC) փոխնախագահ Ռաուլ Էչեբերիան և այլ բարձրպաշտոնյա մասնակիցներ:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, նշված մասշտաբի և նշանակության ինտերնետ-ֆորումի Թբիլիսիում անցկացումը պայմանավորվել է այն փաստով, որ Վրաստանում ինտերնետ-կառավարումը զարգանում է ճիշտ, ինտենսիվ ուղղությամբ, իսկ համացանցը բաց և պաշտպանված է:
Ինչպես մեկնաբանում են գերատեսչությունում, նման մակարդակի ինտերնետ-ֆորում Վրաստանում անցկացվում է առաջին անգամ: Սա նաև առաջին դեպքն է, երբ ֆորումն անցկացվում է Արևելյան գործընկերության երկրում, իսկ երկրորդը դեպքը՝ Եվրամիության ոչ ամդամ երկրում: