Եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնն ասում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը մեծացնում է Սուրբ Ծննդյան տոներին ԵՄ-ում ահաբեկչությունների վտանգը
Եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնն ասում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը մեծացնում է Սուրբ Ծննդյան տոներին ԵՄ-ում ահաբեկչությունների վտանգը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը մեծացնում է Սուրբ Ծննդյան տոներին Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների վտանգը։ Եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի կարծիքով՝ պատերազմն ու հասարակության բևեռացումը մեծացնում են գալիք տոներին ահաբեկչական հարձակումների վտանգը։

«Մենք դա տեսել ենք Փարիզում քիչ առաջ, ցավոք, նախկինում էլ ենք տեսել ենք»,- ասել է Յոհանսոնը ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, եվրահանձնակատարը նկատի ուներ Ֆրանսիայի մայրաքաղաքում դանակով հարձակման հետեւանքով սպանված գերմանացի զբոսաշրջիկի դեպքը։