Եվգենի Պրիգոժինը տարածում է տեսաուղերձ. «Վագները» հետախուզական և որոնողական գործողություններ է իրականացնում, Ռուսաստանը դարձնում է ավելի հզոր բոլոր մայրցամաքներում, իսկ Աֆրիկան՝ ավելի ազատ
Եվգենի Պրիգոժինը տարածում է տեսաուղերձ. «Վագները» հետախուզական և որոնողական գործողություններ է իրականացնում, Ռուսաստանը դարձնում է ավելի հզոր բոլոր մայրցամաքներում, իսկ Աֆրիկան՝ ավելի ազատ

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը սոցցանցերում հրապարակում է իր առաջին տեսահոլովակը ապստամբությունից հետո։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տեսագրությունը, հավանաբար, ձայնագրվել է Աֆրիկայում։

«Վագների» ղեկավարը նշում է, որ խումբը հավաքագրում է մարդկանց և կկատարի հանձնարարված խնդիրները։

Տեսանյութին կցվում է «Վագներին» միանալ ցանկացողների համար հեռախոսահամար։

«Ջերմաստիճանը +50 է, ամեն ինչ այնպես է, ինչպես մեզ է դուր գալիս։ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը իրականացնում է հետախուզական և որոնողական գործողություններ՝ Ռուսաստանին դարձնելով էլ ավելի հզոր բոլոր մայրցամաքներում, իսկ Աֆրիկայում՝ էլ ավելի ազատ։ Արդարություն և երջանկություն աֆրիկյան ժողովրդի համար»,- ասել է Պրիգոժինը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ապստամբության փորձից հետո, ըստ տեղեկությունների, «Վագների» մարտիկները և անձամբ Եվգենի Պրիգոժինը մեկնում էին Բելառուս: