Եթե Եվրոպացի գործընկերները գտնում են, որ բանակցությունների շարունակումը իմաստ ունի, ապա մենք չենք հրաժարվում. Սալոմե Սամադաշվիլի

13:20, 21.03.2021

«Ազգային շարժման» անդամ, Սալոմե Սադամաշվիլիի հայտարարությամբ, իշխող կուսակցության և ընդդիմության միջև բանակցությունները շարունակելու հնարավորություն կա, եթե միջազգային գործընկերները նման որոշում կայացնեն:

Ըստ Սամադաշվիլիի, բանակցությունները շարունակելու հավանականությունը կհայտնվի մոտ ժամանակներս:

«Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրամիության արտաքին գործերի նախարարների նիստում, որտեղ կքննարկվի իրավիճակը Վրաստանում: Եթե ​​մեր եվրոպացի գործընկերները գտնում են, որ իմաստ ունի  շարունակել բանակցությունները և միջնորդական գործընթացը, մենք չենք հրաժարվի բանակցությունները շարունակելուց: Սակայն, այն բանի համար, որ արդյունք ստանանք, պետք է, որ «Վրացական երազանքը» լուրջ վերանայի իր դիրքորոշումները: Ես չեմ կարող քննարկել բանակցային գործընթացի մանրամասները: «Վրացական երազանքը» դիրքորոշումներ է ներկայացրել բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ, որոնք անհնարին են դարձրել համաձայնագիրը», – հայտարարել է Սամադաշվիլին:

Նմանատիպ