Եթե Վրաստանը և Ուկրաինան ցանկանան անդամակցել ՆԱՏՕ-ին և բավարարեն պահանջները, ապա խնդիրը կմոտենա լուծմանը. Էնթոնի Բլինկեն
«Եթե Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին և բավարարել պահանջները, ապա խնդիրը կմոտենա լուծմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը NBC News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը 2008 թվականին հաստատել է, որ իր դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի համար։
«Դաշինքը 2008 թվականին հաստատել է, որ իր դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի համար։ Եթե Վրաստանը և Ուկրաինան պատրաստ լինեն անդամակցել ՆԱՏՕ-ին և բավարարեն պահանջները, ապա խնդիրը կմոտենա լուծմանը։ ՆԱՏՕ-ն իր ստեղծման օրվանից հասկացրել է, որ իր դուռը բաց է լինելու ցանկացած եվրոպական երկրի համար, որը ձգտում է անդամակցության և համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին», – ասել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում վտանգված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են միջազգային կանոնները, որոնց համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի ուժով փոխել այլ երկրի սահմանները, և ոչ մի երկիր չի կարող այլ երկրի արտաքին քաղաքականության հարցերում պատվիրել։ .
Բլինկենի խոսքով՝ ոչ մի երկիր չպետք է ազդեցության ոլորտներ ստեղծի այլ երկրների հաշվին։