Եթե Վրաստանը ցանկանում է ազատ առևտրի համաձայնագիրը իրականացնել , ապա մենք պատրաստ ենք. - Օլիվեր Վարհեի
Եթե Վրաստանը ցանկանում է ազատ առևտրի համաձայնագիրը իրականացնել , ապա մենք պատրաստ ենք. - Օլիվեր Վարհեի

Եթե Վրաստանը ցանկանում է ազատ առևտրի համաձայնագիրը իրականացնել , ապա մենք պատրաստ ենք. – ի պատասխան Վրաստանի Առաջին ալիքի հարցին  ասել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիը: Ըստ վերջինիս , երբ խոսքը վերաբերում է Եվրամիության հետ մերձեցմանը,ապա բարեփոխումը գերակա առաջնահերթություն է:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացել է տեսակոնֆերանս: Տեսակոնֆերանսին մասնակցում էին  ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտգործնախարարները և  Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Օրակարգում Արևելյան գործընկերության հետագա 2020 թվականի առաջնահերթությունները և Covid-19- ի համաճարակի դեմ պայքարում գործընկերներին ԵՄ օգնության հարցը: