Եթե Ուկրաինան չկարողանա դիմակայել ճնշմանը, ապա մեր հարևանները, նախկին խորհրդային այլ երկրները կարող են հայտնվել ռուսական հարձակման սպառնալիքի տակ. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կանգ չի առնելու միայն Ուկրաինայի վրա, քանի որ նախկին Խորհրդային Միության տարածքները համարում է իրենը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը կանգ չի առնելու մեր տարածքում՝ Ուկրաինայի տարածքում։ Հետևաբար, մենք հասկանում ենք, որ եթե մեր պետությունը չկարողանա դիմակայել նման ճնշմանը, ապա մեր հարևանները՝ նախկին Խորհրդային Միության մյուս երկրները, կարող են հայտնվել ռուսական հարձակման սպառնալիքի տակ», – ասել է Զելենսկին։