Եթե վարկ վերցնող անձը կմահանա, ապա հնարավոր է հայտնաբերվի մահացած անձի իրավահաջորդը. Լաշա Նոզաձե
Այն դեպքում, եթե վարկ վերցնող անձը կմահանա, վարկատու ընկերությունը ունի իր տրված գումարը վերադարձնելու իրավունք,- այս հայտարարությունը հիմնախնդրային ակտիվների բյուրոի տնօրեն, Լաշա Նոզաձեն արել է «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
«Այս դեպքում հնարավոր է հայտնաբերվի մահացած անձի իրավահաջորդը, ինչը օրենքի խախտում չէ»,-ասել է Լաշա Նոզաձեն:
Նրա խոսքերով, եթե օնլայն վարկերի ընկերությունը կոնկրետ սպառողի դեմ հայց ներկայացնի, դատարանի որոշմամբ, կատարողական ազգային գործակալությանը հնարավորություն կտրվի սպառողի բնակելի հասցեից առգրավել ցանկացած իր:
Հաղորդավար, Մակա Ցինցաձեի հարցին, ինչքանով ճիշտ է նամակի ձևը, որի շնորհիվ տեղի է ունենում քաղաքացիների զգուշացումը և ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի իրավաբանական կրթություն, որ հասկանա արդյոք այս որոշումը կայացրել է դատարանը, Լաշա Նոզաձեն պատասխանել է, որ այս դեպքում քաղաքացիները պետք է դիմեն իրավաբաններին:
Հեղինակ -
Edgar Barsegyan