Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին և չխաղան մեր կյանքի հետ, մենք կմիանանք, բայց, ցավոք, դա տեղի չի ունենա. Վոլոդիմիր Զելենսկի
Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին և չխաղան մեր կյանքի հետ, այլ լրջորեն առաջարկեն, մենք կմիանանք, բայց, ցավոք, դա տեղի չի ունենա,- այս մասին լրատվամիջոցներին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա ասել է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշինքը պատրաստ չէ դրան։
«Ուկրաինան չունի այն երկրների ցանկը, որոնք կարող են հանդես գալ որպես երաշխավոր։ Վաղը, եթե մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին, մեր կյանքի հետ չխաղան, այլ մեզ լրջորեն առաջարկեն, մենք կմտնենք, բայց ցավոք սրտի, դա տեղի չի ունենա ու, ցավոք, տեղի չունեցավ։ Ուստի մենք մեզ համար անվտանգության երաշխիքներ կստեղծենք, որոնք կօգնեն մեզ պաշտպանել մեր կյանքը»,- ասել է Զելենսկին։