Եթե ստիպված լինենք մեկին անհարմարություն պատճառել, մեկ անգամ ևս կխնդրենք ներողություն. Գիորգի Գախարիա
Եթե ստիպված լինենք մեկին անհարմարություն պատճառել, մեկ անգամ ևս կխնդրենք ներողություն. Գիորգի Գախարիա

Եթե անհրաժեշտ լինի ներողություն խնդրել, եթե ստիպված մեկին անհարմարություն պատճառենք, մեկ անգամ ևս կխնդրենք ներողություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ «Հայրենասերների դաշինք» կուսակցության նիստին:

Պատգամավոր Գիորգի Լոմիան նախարարին հարցրել է, ինչու է ներդողություն խնդրել գիշերային ակումբներում անցկացված հատուկ գործողությունից հետո:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, անցկացված հատուկ ոստիկանական միջոցառումը արդյունավետ էր, որի ժամանակ ձերբակալել են մի քանի թմրանյութ իրացնողի:

«Ձերբակալված թմյանյութ իրացնողների մի մասը համագործակցում է հետաքննության հետ և տալիս բավականին հետաքրքիր ցուցմունքներ: Ես նրանց առջև չեմ խնդրել ներողություն, չեմ էլ պատրաստվում և երբեք չեմ խնդրի: Հատուկ միջոցառման անցկացման գործընթացում մենք ստիպված ենք եղել երիտասարդ քաղաքացիներին պատճառել որոշակի անհարմարություն: Ես ներողություն եմ խնդրել միայն և միայն դրա համար: Նշել եմ նաև, որ ոչ ոք երբեք չի կարող սահմանափակել ոստիկանության իրավասության իրագործումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիա: