Եթե սեփական հողում քայլելը սահմանի խախտում է, ապա մենք բոլորս բանտարկյալներ ենք. «Դինամո» ակումբի երկրպագուներ
Եթե սեփական հողում քայլելը սահմանի խախտում է, ապա մենք բոլորս բանտարկյալներ ենք. «Դինամո» ակումբի երկրպագուներ
Թբիլիսիի «Դինամո» ակումբի երկրպագուները «Վիտ Ջորջիայի» հետ ազգային առաջնության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, տրիբունաներին բարձրացրել են պաստառ:
Թբիլիսյան ակումբի երկրպագուներն իրենց համերաշխությունն են հայտնել հայտնի բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին:
«Եթե սեփական հողում քայլելը սահմանի խախտում է, ապա մենք բոլորս բանտարկյալներ ենք»,- գրված էր պաստառի վրա:
Ավելի քան երեք շաբաթ Վաժա Գափրինդաշվիլին գտնվում է անօրինական բանտարկության մեջ: Հայտնի բժշկին լավ են ճանաչում ֆուտբոլային աշխարհում և նա շատ հարգված է: Նա բուժել է շատ մարզիկների և օգնել նրանց վերադառնալ խաղահրապարակ: Վաժա Գափրինդաշվիլիի հիվանդները ոչ միայն վրացի մարզիկներ էին, այլև օտարերկրացիներ, այդ թվում ՝ Վլադիկավկազի «Ալանիայի» խաղացողները: