Եթե Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրի մի մասը, ապա պետք է թեթևանցնենք պատժամիջոցները. Զիգմար Գաբրիել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գտնում է, որ Մինսկի համաձայնագրի կատարման դեպքում, պետք է թեթևացվի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Այս մասին Գերմանացի դիվանագետը խոսել է Մյունխենի 54-րդ կոնֆերանսի ժամանակ:
«Գտնում եմ, որ Ռուսաստանը չի կատարելու Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, սակայն եթե Ռուսաստանի բանակը և զրահատեխնիկան դուրս բերվի ՈՒկրաինայի տարածքներից և ՄԱԿ-ի խաղարարներին կհաջողվի մտնել Դոնբաս, ապա ի պատասխան դրան Եվրամիությունը պետք է թեթևացնի պատժամիջոցները»,-ասել է Զիգմար Գաբրիելը:
Նշենք, որ Մյունխենի կոնֆերանսին խոսքով ելույթ է ունեցել նաև Պետրո Պորոշենկոն, ով կոչ է արել ողջ միջազգային համադաշնությանը հզորացնել ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի կատարվի Մինսկի համաձայնագիրը:
Հիշեցնենք, Մինսկի համաձայնագիրը պարտավորեցնում է Ռուսաստանին դուրս բերել սեփական զորքերը Դոնբասից:
Հեղինակ -
Edgar Barsegyan