Եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ Իրանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ. Նիկոլ Փաշինյան

00:51, 28.12.2020

Եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ Իրանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ,- այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ճանապարհների ապաարգելափակման մասին:

Փաշինյանի խոսքով, ճանապարհային վերահսկման հարցը հետագա քննարկման առարկա է և կան նաև մի շարք այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն:

Հայաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ խնդրահարույց հարցերը կլուծվեն:

«Երեկ Վերին Լարսը ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար և սա ծանոթ պատմություն է:  Օրինակ եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ: Եթե մենք օրինակ Նախիջևանով գնալու ենք Իրան, մենք ոնց ենք պատկերացնում, մենք ասելու ենք` Նախիջևանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան, դա հնարավո՞ր է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ