Եթե որևէ մեկը պայմանագիրը կնքել է թերություններով, ապա թող դիմի դատարանին, մամուլը ինչ կապ ունի այստեղ. Լևան Գոգիչաիշվիլի
Խորհրդարանային մեծամասնության անդամ, Լևան Գոգիչաիշվիլիի հայտարարությամբ, վրաց պետությունը չի հանդուրժելու բիզնեսի կողմից ժանտաժի փորձերին:
Լրագրողների հետ զրույցում Գոգիչաիշվիլին արձագանքել է վարչապետի հայտարարությանը և նշել, որ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է այնպիսի հայտարարություն, որը պետք է աներ կառավարության ղեկավարը:
«Երկրում մամուլի և բիզնեսի ազատությունը մեր ձեռքբերումն է և մեր կողմից հիմնախնդիրներ ստեղծելը անիմաստ է»,-ասել է պատգամավորը:
Լևան Գոգիչաիշվիլին արձագանքել է նաև «Իբերիա» հեռուստատեսության հայտարարությանը և նշել, որ պատգամավոր Նատո Չխեիձեն նման փաստերի առթիվ լրատվություն չի տրամադրել պատգամավորներին:
Հիշեցնենք, երեկ «Իբերիա» հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավարը լրագրողների անունից տարածել էր հատուկ հայտարարություն, որտեղ ասված էր, որ «Իբերիա» հեռուստատեսության գլխավոր հովանավորը՝ «Օմեգա» ընկերությունը կանգնած է լուրջ հիմնախնդիրների առջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan