Եթե որևէ ընկերություն կամ պետություն օգնի Ռուսաստանին նավթի առևտրում, ապա պետք է պատժամիջոցների ենթարկվեն. Վոլոդիմիր Զելենսկի
Եթե որևէ ընկերություն կամ պետություն օգնի Ռուսաստանին նավթի առևտրում, ապա պետք է պատժամիջոցների ենթարկվեն. Վոլոդիմիր Զելենսկի

Եթե որևէ ընկերություն կամ պետություն օգնի Ռուսաստանին նավթի առևտրում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառվեն նաև նրանց նկատմամբ ,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

«Մոտ ժամանակներս մենք սպասում ենք ռուսական նավթի սահմանափակման վերաբերյալ որոշմանը։ Մենք պնդում ենք, որ ռուսական նավթի դեմ պատժամիջոցների արդար մասը պետք է ներառի նաև այսպես կոչված նավթամթերքի վաճառքի սահմանափակումները շրջանցելու ցանկացած փորձի արգելափակում: Եթե ​​որևէ ընկերություն կամ պետություն օգնի Ռուսաստանին նավթի առևտրում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել նաև նրանց նկատմամբ։ Պետք է դադարեցնել ռուսական ռազմական ահաբեկչական մեքենայի ցանկացած հովանավորություն»,- ասել է Վոլոդիմիր Զելենկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է զորքերը համալրել Արևելքում և պատրաստվում է նոր հարձակումների։ Նա դիմել է ռուս զինվորներին և ասել, որ հրամանատարները ստում են իրենց և ուղարկում Ուկրաինա՝ մոտալուտ մահվան։ Նա կոչ է արել ռուս զինվորներին մնալ ռուսական տարածքում։

«Յուրաքանչյուր ռուս զինվոր դեռ կարող է փրկվել։ Նրանք կարող են ապրել Ռուսաստանում, քան մեռնել մեր հողի վրա», – ասել է Զելենսկին։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում արդեն սպանվել է ավելի քան 23 հազար ռուս զինվոր, ոչնչացվել է ավելի քան 100 տանկ, մինչև 200 ինքնաթիռ և մինչև 2500 զրահամեքենա։ Նրա խոսքով Ռուսաստանին դեռևս մնացել է ռազմական տեխնիկա և հրթիռներ, թեև այն այնքան թուլացել է, որ ստիպված է եղել պլանավորել զորահանդեսին փոքր քանակությամբ ռազմական տեխնիկա տեղակայել: