Եթե մենք կուլ տվեցինք Վրաստանը, կուլ տվեցինք Ղրիմը, ապա կառաջանան նոր կարմիր գծեր, որոնք կհատի Ռուսաստանը. Կերստի Կալիուլայդ
Եթե մենք կուլ տվեցինք Վրաստանը, կուլ տվեցինք Ղրիմը, ապա կառաջանան նոր կարմիր գծեր, որոնք կհատի Ռուսաստանը. Կերստի Կալիուլայդ

Էստոնիայի նախագահ, Կերստի Կալիուլայդը գտնում է, որ Ռուսաստան-Վրաստան պատերազմից երեք տարի անց, Եվրոպայի կողմից Ռուսաստանի հետ սովորական հարաբերությունների վերականգնումը հանգեցրել է Ղրիմի բռնազավթմանը: Այս հայտարարությունը Էստոնիայի նախագահը արել է  ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Դա առաջացրել է Ղրիմի բռնազավթումը: Այն ժամանակ Ռուսաստանը հիմք է ունեցել մտածելու, որ այժմ մեր դեմ զրուցում են, սակայն մի քանի ամիս անց դա կդադարեցվի: Եվ իսկապես դա այդպես էր: Վրաստանի հետ պատերազմից երեք տարի անց Ռուսաստանը Եվրամիության հետ բանակցություններ է վարել այցեգրերի ազատականացման մասին:

Էստոնիայի նախագահը գտնում է, որ այս փուլում հիմք չկա Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները թեթևացնելու համար: