Եթե մեղադրյալ Զազա Բաքրաձեն կունենա ցուցմունք տալու ցանկություն ուղիղ կամ հեռակա նա անպայման կհարցաքննվի. Դատախազ
Եթե մեղադրյալ Զազա Բաքրաձեն կունենա ցուցմունք տալու ցանկություն, երբ կգա ժամանակը, ուղիղ կամ հեռակա նա անպայման կհարցաքննվի,-այս հայտարարությունը Բուտա Ռոբաքիձեի գործով դատախազ, Դավիթ Նեփարիձեն արել է առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
«Քրեական գործերի դատական քննարկումների ժամանակ բոլոր փուլերը ունեն իր իրավական գործընթացները: Մեղադրական գործի քննարկման ժամանակ նա անպայման հարցաքննվելու է և մենք առաջադրելու ենք բոլոր այն հարցերը, որոնք ունեն մեղադրող և պաշտպանող կողմերը»,-հայտարարել է Նեփարիձեն:
Հաղորդավարի հարցին, ինչու կապ չի հաստատել դատախազությունը Զազա Բաքրաձեի հետ, ով այսքան տարի անց վրացական մամուլի հետ զրույցում տվել է ցուցմունք և հայտնել է պատրաստակամություն համագործակցել հետաքննության հետ, դատախազը պատասխանել է, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի հետ դատախազությունը չի կարող կապ ունենալ և դա հնարավոր չէ պարզ պատճառով, որ չգիտեն նրա գտնվելու վայրը, բջջայինի համարը և Սկայպի հասցեն:
Մակա Ցինցաձեն հարցրել է նաև, արդյոք այս ցուցմունքը փոխելու է գործի էությունը, կամ ծանրացվելու է մեղադրանքը այս պահին գործով անցնող մեղադրյալների համար, ինչպես նաև արդյոք ի հայտ կգան նոր կասկածյալներ: Դատախազ Դավիթ Նեփարիձեն պատասխանել է, որ Զազա Բաքրաձեի կողմից հանրային տարածքում արված հայտարարությունները մեկ անգամ ևս հաստատել են այն, ինչը դատախազությունը ապացուցում էր դատարանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan