Եթե լավ մտածենք, բռնազավթված տարածքների հարցի որոշումը անցնում է տարածաշրջանով. Սալոմե Զուրաբիշվիլի
Եթե լավ մտածենք, բռնազավթված տարածքների հարցի որոշումը անցնում է տարածաշրջանով, սա գիտենք թեորիապես, սակայն այն չենք օգտագործում պրակտիկայում,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ծղալտուբոյում, «տարածաշրջանային էկոնոմիկա – հզոր մունիցիպալիտետներ ապակենտրոնացման բարեփոխման» համաժողովին մասնակցելու ժամանակ:
Խոսքով ելույթ ունենալու ժամանակ նախագահը խոսել է երկրի ապագայի համար տարածաշրջանի զարգացման անհրաժեշտության մասին:
«Շատ կարևոր կոնֆերանս է տեղի ունենում Ծղալտուբոյում, այնտեղ, որտեղ երևում է թե ինչ ներուժ ունենք և ինչքան է օգտագործված: Մենք կանգնած ենք ոսկու վրա և դեռ չգիտենք, թե ինչպես օգտագործենք այն: Երկրի ապագան դրված է տարածաշրջանների վրա: Եթե լավ մտածենք, բռնազավթված տարածքների հարցի որոշումը անցնում է տարածաշրջանով, սա գիտենք թեորիապես, սակայն այն չենք օգտագործում պրակտիկայում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով, տարածաշրջանի զարգացումից կախված է նաև արտագաղթի հիմնախնդրի լուծումը:
Ծղալտուբոյում, խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարումների կոմիտեի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, կառավարության վարչության տարածաշրջանային կառավարման ծառայության ղեկավարը, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները և պետական լիազորները:
Համաժողովին խոսքը վերաբերելու է տարածաշրջանում գոյություն ունեցող տնտեսական մարտահրավերներին և նրանց ներուժին: