Եթե Իրանը փորձի վրեժ լուծել, ապա Միացյալ Նահանգների պատասխանը կլինի արագ և հզոր. Դոնալդ Թրամփ
Եթե Իրանը փորձի վրեժ լուծել, ապա Միացյալ Նահանգների պատասխանը կլինի արագ և հզոր. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է հարվածել  52 թիրախի: Դրանց թվում են հայտնվել մշակութային հուշարձաններ: Համապատասխան սպառնալիք պարունակող հայտարարությունը, Միացյալ Նահանգների նախագահը հրապարակել է իր «Twitter»-ում:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ «Եթե Իրանը վրեժ լուծի, ԱՄՆ-ի պատասխանը կլինի արագ և ուժեղ»:

«Իրանը շատ պարզ և ընդգծված խոսում է, որ պատրաստ է հարվածել ամերիկյան օբյեկտներին և դա անելու է վրեժ լուծելու նպատակով, քանզի մենք աշխարհից հեռացրեցինք նրանց ահաբեկիչների առաջնորդին, ով նոր էր սպանել բազմաթիվ ամերիկացիների և վիրավորել շատերին: Նա իր կյանքի ընթացքում սպանել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ իրանցի ցուցարարների: Նա հարձակվում էր մեր դեսպանատան վրա և այլ հարձակումներ էր ծրագրում: Իրանը երկար տարիներ միայն խնդիրներ է ստեղծում: Պետք է նախազգուշացնեմ, որ եթե Իրանը հարվածի որևէ ամերիկացու կամ ամերիկյան օբյեկտի, ապա մենք արդեն ընտրել ենք իրանական 52 օբյեկտներ (ինչը խորհրդանշական կերպով ներկայացնում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացու): Ամերիկան կգործի արագ, մենք չենք ցանկանում լսել սպառնալիքներ»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Իրանը սպառնացել էր, որ արդեն սահմանել է  Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան 53 օբյեկտ, որոնց վրա վրեժ լուծելու նպատակով հարված է հասցնելու: