Եթե ինձ Վրաստանում ձերբակալեն, ապա իմ կողմնակիցները կտապալեն կառավարությունը. Սաակաշվիլի
Եթե ինձ Վրաստանում ձերբակալեն, ապա իմ կողմնակիցները կտապալեն կառավարությունը. Սաակաշվիլի

Եթե ինձ Վրաստանում ձերբակալեն, ապա իմ կողմնակիցները կտապալեն կառավարությունը,- այս մասին հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին՝ ֆրանսիական Liberation հրատարակության հետ հարցազրույցում:

Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ Ուկրաինայից նրա արտահանձնումը տեղի կունենա ոչ թե Վրաստան, այլ ուրիշ երկիր:

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստվում է ինձ արտահանձնելու համար: Սակայն դա չի նշանակում, որ ինձ պարտադիր կուղարկեն Վրաստան: Մի քանի օր առաջ տեղեկացել եմ, որ նրանք Լեհաստանի իշխանությանը դիմել են ինձ հետ ընդունելու պահանջով: Ինչ վերաբերում է իմ արտահանձնմանը Վրաստան, սա կլինի անչափ բարդ Թբիլիսիի համար: Նրանք չեն ցանկանում ինձ տեսնել այնտեղ»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլու հայտարարությամբ, նա հզոր աջակցություն ունի Վրաստանի զինված ուժերի և իրավապահների կողմից: