Եթե համաշխարհային առաջնորդները լրջորեն ցանկանում են վերջ տալ Ռուսաստանի ռազմական հանցագործություններին, նրանք պետք է Պուտինին թողնեն առանց նավթային եկամուտների. Դմիտրո Կուլեբա
Եթե համաշխարհային առաջնորդները լրջորեն են վերաբերվում Ռուսաստանի ռազմական հանցագործություններին վերջ տալուն, ապա նրանք առաջին հերթին պետք է Պուտինին թողնեն առանց նավթային եկամուտների, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Նրա խոսքով՝ ռուսական նավթը թաթախված է ուկրաինացիների արյան մեջ, և բոլորը պետք է դադարեցնեն այն գնել։
«Մենք բավականաչափ պատճառներ ու կիսատ պատժամիջոցներ ենք լսել, երբ ուկրաինացիներին ռմբակոծում են, սպանում, խոշտանգում և բռնաբարում։ Ռուսական նավթը թաթախված է ուկրաինացիների արյունով: Դադարեցրեք այն գնել: Եվրամիությանը նավթի նկատմամբ իրական էմբարգո է անհրաժեշտ: Միևնույն ժամանակ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խուսափել սահմանված պատժամիջոցներից։ Պետք է հստակեցնել, որ ռուսական նավթ պարունակող ցանկացած խառնուրդ պետք է համարվի ռուսական նավթ։ Թույլ մի տվեք ռուսներին շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Դմիտրո Կուլեբան։