Եթե գործ է հարուցվել, ապա պետք է հարցաքննվի նախգաահը, հակառակ դեպքում հետաքննությունը կունենա ձևական բնույթ. Էկա Գիգաուրի
«Միջազգային թափանցիկություն Վրաստանի» գործադիր տնօրեն, Էկա Գիգաուրին գտնում է, որ բանտարկյալների համաներման փաստով սկսված հետաքննության շրջանակներում պետք է հարցաքննվի նախագահը, հակառակ դեպքում հետաքննությունը կունենա ձևական բնույթ:
Ինչպես հայտարարել է Էկա Գիգաուրին, դեռևս որևէ հայտարարություն չի արվել, թե ինչ չափորոշիչներով է ընտրվել մի քանի հազար մարդուց 30 բանտարկյալի գործը:
«Այս երկրում արձագանքը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ կա հասարակական մեծ բողոք: Գտնում եմ, եթե հարուցվել է գործ, ապա պետք է հարցաքննվի նախագահը, հակառակ դեպքում այդ ամենը կունենա ձևական բնույթ: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա մինչև այժմ հայտարարություն չի արվել, թե ինչ չափորոշիչներով է ընտրվել մի քանի հազար մարդուց 30 բանտարկյալի գործը: Ես եղել եմ համաներման հանձնաժողովի կազմում և գիտեմ, որ անհնար է բացառել որևէ մեկի գործը, ով բավարարում է համապատասխան չափանիշները, ուստի բոլոր դիմումները պետք է հաշվի առնվեն, այժմ կարևոր է պարզել, մի քանի հազար դիմումից ինչպես է ընտրվել այս 30 գործը»,- ասել է Էկա Գիգաուրին:
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից բանտարկյալների համաներման փաստով սկսել է հետաքննություն: Վրաստանի նախագահը օգոստոսի 28-ին, Մարիամոբա տոնի կապակցությամբ ներում է շնորհել 34 բանտարկյալի, նրանց թվում էին սպանության համար դատապարտված մարդիկ:
Նախագահի աշխատակազմը ողջունում է Գլխավոր դատախազության կողմից հետաքննություն սկսելու մասին որոշումը: