Եթե էկոնոմիկայի 7,5%-անոց աճի գործում որևէ մեկն ունի առանձնահատուկ ներդնում, այստեղ կարող եմ հիշել Մամուկա Բախտաձեին
Եթե էկոնոմիկայի 7,5%-անոց աճի գործում որևէ մեկն ունի առանձնահատուկ ներդնում, այստեղ կարող եմ հիշել Մամուկա Բախտաձեին

7,5% տնտեսական աճի գլխավոր գործոններից էր արդյունավետ հարկային քաղաքականությունը, որի իրականացման գործում Մամուկա Բախտաձեի դերն ավելի մեծ է, քանի երկու տարի և վեց ամսում Կվիրիկաշվիլիի և Քումսիշվիլիի դերը միասին, ովքեր կառավարում էին էկոնոմիկան,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:

Իվանիշվիլու խոսքով, էկոնոմիկայի արագ զարգացման նախապայման են հանդիսացել տարբեր գործոններ, որում Կվիրիկաշվիլու դերը մեծ չի եղել:

«Եթե էկոնոմիկայի 7,5%-անոց աճի գործում որևէ մեկն ունի առանձնահատուկ ներդնում, այստեղ կարող եմ հիշել Մամուկա Բախտաձեին»,- նշել է Բիձինա Իվանիշվիլին: