Եթե ընդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին, դա կլինի նրանց քաղաքական պատասխանատվությունը. Իրակլի Կոբախիձե
Սահմանադրական փոփոխությունները մեր կողմից կունենան մեծ աջակցությունը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, բնականաբար, դա նրանց որոշումն է,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:
«Նրանք կարող են թողել իրենց նախընտրած համակարգը, որի համար հոգ են տարել իրենց կառավարման ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իշխանության էին Շևարդնաձեի օրոք: Սա նրանց ընտրությունն է, սակայն եթե սահմանադրական փոփոխությունները տապալվեն, բնականաբար, դա կլինի նրանց պատասխանատվությունը»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվի երեք ընթերցմամբ և այդ փաստաթուղթը կունենա մեծամասնության լիակատար աջակցությունը:
«Եթե ընդդիմությունը չի աջակցի սահմանադրական փոփոխություններին, և օրինագիծը ձախողվի, դա կլինի նրանց քաղաքական պատասխանատվությունը»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: