Եթե ձերբակալեն Նիկա Մելիային, դա մեծ սխալ կլինի, անարդարություն, դրանից կտուժի «Վրացական երազանքը». Սերգո Չիխլաձե

12:31, 14.02.2021

«Եթե «Վրացական երազանքը» ձերբակալի Նիկա Մելիային, դա մեծ սխալ կլինի, անարդարություն ու դրանից կտուժի «Վրացական երազանքը», – այս մասին հայտարարել է «Ռազմավարություն նԱղմաշենեբելիի» անդամ, Սերգո Չիխլաձեն:

Չիխլաձեի խոսքով, Մելիան ենթարկվում է քաղաքական հետապնդումների:

«Այն, ինչ տեղի է ունենում «Վրացական երազանքի» և իշխանությունների կողմից Նիկա Մելիայի նկատմամբ, արդարության հետ ոչ մի կապ չունի, դա քաղաքական հետապնդում է: Մենք «Վրացական երազանք»-ին կոչ ենք անում դադարեցնել քաղաքական հետապնդումները, մարտի 8-ի համաձայնագրի համաձայն ազատ արձակել, քաղբանտարկյալներին, այդ թվում` Գիորգի Ռուրուային, և նստել բանակցությունների սեղանի շուրջ որպեսզի շարունակենք բանակցությունները և երկիրը դուրս բերենք ճգնաժամից:

«Վրացական երազանքն» արդեն որոշում է կայացրել չեղարկել նրա լիազորությունները: Դա արդարադատության հետ ոչ մի կապ չունի: Սա կլինի «Վրացական երազանքի» երկրորդ կրախը, երբ Նիկա Մելիան զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: «Վրացական երազանքը» առաջին անգամ շատ տուժեց, իսկ երկրորդ անգամ դա ավելի բարդ կլինի: Բայց գլխավորն այն է, որ քաղաքական ճգնաժամը խորանում է, և դա չի նպաստի շարունակվող բանակցություններին», – ասել է Չիխլաձեն:

Նրա խոսքով, ընդդիմությունը վաղը հավաքվելու է ՝ քննարկելու ապագա ծրագրերը:

«Ես ձեզ կտեղեկացնեմ ընդդիմության ծրագրերի մասին: Մենք վաղը կունենանք ընդդիմադիր կուսակցությունների լայն հանդիպում և կասեմ ձեզ որոշումների ու ծրագրերի մասին, բայց կրկնում եմ, Նիկա Մելիայի ձերբակալումը փակուղի մտնելու մեկ այլ քայլ է, որի կողմ գնում է «Վրացական երազանքը»:

Սա Նիկա Մելիայի անհատական բողոքն է ընդդեմ անարդարության և քաղաքական հետապնդումների: «Վրացական երազանքը» վաղուց դուրս է եկել իրավական դաշտից, երբ իրականացնում է քաղաքական հետապնդումներ, ճնշում է գործադրում ընդդիմախոսների վրա և կեղծում ընտրությունները: Կարծում եմ, որ «Վրացական երազանքը» լիովին դուրս է եկել իրավական տարածքից», – հայտարարել է Սերգո Չիխլաձեն:

Գլխավոր դատախազությունը դիմել է խորհրդարանին ՝ կապված Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու հետ: «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն երեկ հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի Նիկա Մելիայի անձեռնմխելիության չեղարկմանը: «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ասում է, որ չի պատրաստվում վճարել գրավի գումարը:

Նմանատիպ