Եթե Դուք այդքան անմեղ եք, ինչու՞ չեք վերադառնում Վրաստան. Al Jazeera (վիդեո)
11:07, 10.02.2018
Ուկրաինաիները չեն ցանկանում ինձ ձերբակալել, նրանք ոչ թե ցանկանում են ինձ դատել, այլ ցանկանում են արտաքսել, հեռացնել – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Al Jazeera-ի լրագրող Մեհդի Հասանի UpFront հաղորդման շրջանակներում հյուրընկալվելիս: Հաղորդավարը հետաքրքրվել է Սաակաշվիլու դեմ դատական հայցերով: Հասանը Սաակաշվիլուն հարցրել է, եթե վերջինս անմեղ է, ինչու չի վերադառնում Վրաստան: Լրագրողի կարծիքով, երևում է, որ իբրև Սաակաշվիլու միակ ճանապարհը տանում է դեպի բանտ, չնայած նրան, որքանով սուրս են նրա դեմ առաջադրված մեղադրանքները:
Հաղորդավար. Ձեզ երկու անգամ ընտրել են Վրաստանի նախագահ և դուք երկիրը ղեկավարում էիք 9 տարվա ընթացքում: Իսկ այժմ հետախուզվում եք Վրաստանի կողմից: Ձեր նախագահությունից դարձել եք գաղթած անձ: Ինչպիսի՞ զգացողություն է:
Սաակաշվիլի. Նախագահության ժամետն ավարտել են բավականին լավ արդյունքներով: Վրաստանի ամենաարդյունավետ բարեփոխումների օրինակն է այս տարածաշրջանում: Այնուհետև առաջին խաղաղ իշխանափոխության արդյունքում եկավ կառավարություն, որի գլխավոր նպատակը Սաակաշվիլու կալանավորումն էր և նրանք դատավճիռ կայացրեցին՝ կալանավորներին համաներում շնորհելու իրավունքը կիրառելու համար: Սա արդի աշխարհում միակ դեպքն է, երբ նախագահին դատում են ոչ թե հանցանքի, կաշառքի կամ այլ խախտման համար, այլ համաներման իրավունքից օգտվելու համար:
Հաղորդավար. Եթե Դուք այդքան անմեղ եք, ինչու՞ չեք վերադառնում Վրաստան և չեք ապացուցում դա դատարանում, Ձեր սեփական երկրում, որը ղեկավարում էիք 9 տարվա ընթացքում:
Սաակաշվիլի. Քանի որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ հայտարարել է, որ Վրաստանում նախնական բանտարկության կիրառումը աննպատակային է…
Հաղորդավար. Երբ Դուք նախագահ էիք, 9 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ձեզ քննադատում էր այս դատական համակարգի պատճառով:
Սաակաշվիլի. Եվրոպական դատարանը երբեք չի աջակցել այս գործին և այն ժամանակ աջակցել է կառավարությանը: Այո, ես հպարտ եմ, որ մենք կալանավորել ենք սեփական երկրի կառավարության կոռումպացված բարձրպաշտոնյայի: