Եթե դիտենք «Heritage Foundation»-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը չափում է տնտեսական ազատությունը ողջ երկրի մասշտաբով, Վրաստանի ցուցանիշը ավելացել է նույն ժամանակահատվածում, որի մասին խոսում է «Freedom House»-ը, որ Վրաստանում ժողովրդավարության ցուցանիշը նվազել է. Լյուք Քոֆի

«Heritage Foundation»-ի փորձագետ Լյուք Քոֆին համարում է, որ Վրաստանը ժողովրդավարության տեսանկյունից շարժվում է ճիշտ ուղղությամբ: Առաջին ալիքին տված հարցազրույցում Քոֆին, ով զբաղեցնում է «Heritage Foundation» Էլիսոնի արտաքին քաղաքականության ուսուցման կենտրոնի տնօրենի պաշտոնը, ասում է, որ տարբեր հետազոտությունները ցույց են տալիս երկրի ժողովրդավարական զարգացման մասին տարբեր պատկերներ:

Առաջին ալիքի հարցին, համաձայն է, թե ոչ, նա «Freedom House»-ի զեկույցում բերված գնահատականներին, որի համաձայն, Վրաստանում ժողովրդավարության որակի ցուցանիշը նվազել է 2017 թվականին, Լյուք Քոֆին ասում է, որ Վրաստանի առաջընթացն ակնհայտ է ժողովրդավարական զարգացման տեսանկյունից և երկիրն այդ առումով օրինակելի է տարածաշրջանի այլ պետությունների համար:

«Եթե օրինակ դիտենք «Heritage Foundation»-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը չափում է տնտեսական ազատությունը ողջ երկրի մասշտաբով, Վրաստանի ցուցանիշը ավելացել է նույն ժամանակահատվածում, որի մասին խոսում է «Freedom House»-ը, որ Վրաստանում ժողովրդավարության ցուցանիշը նվազել է»,- նշել է Լյուք Քոֆին՝ Առաջին ալիքին տված հարցազրույցում: