Եթե չլինենք հետևողական և խոսենք միայն ցանկությունների մասին կվնասենք տնտեսությանը. Գիորգի Գախարիա
Հենց որ դրականության ցուցանիշը երկրում, քաղաքում և առանձին մարզում ընկնի չորս տոկոսից ցածր, մենք կարող ենք արագացնել արդեն ներկայացրած բացման ծրագիրը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ամեն ինչ պետք է լինի հետևողական, հավասարակշռված և փուլ առ փուլ, սակայն վերջնական նպատակը տնտեսության արագ վերականգնումն է:
«Մենք լավ արդյունքներ ունենք Աջարիայում, և մի քանի խոշոր քաղաքներից բացի, որտեղ դրականության ցուցանիշը դեռ բարձր է, մենք ամեն ինչ կբացեենք: Ներառյալ առևտուրը, կրթությունը և կբացենք նաև քաղաքային տրանսպորտը: Եթե մենք հետևողական չլինենք և անընդհատ կխոսենք միայն ցանկությունների մասին, կվնասենք տնտեսությանը և այլ արդյունք չենք ստանա, դա պետք է հասկանանք բոլորս, երբ որոշում ենք կայացնում: Ո՞րն է մեզ համար դրականության ցուցանիշը. Հենց որ դրականության ցուցանիշը երկրում, քաղաքում և առանձին մարզում ընկնի չորս տոկոսից ցածր, մենք կարող ենք արագացնել արդեն ներկայացրած բացման ծրագիրը: Օրինակ, եթե մոտակա մեկ շաբաթվա ընթացքում Թբիլիսիում դրականության ցուցանիշը չորս տոկոսից ցածր լինի, իհարկե, մենք պետք է ավելի արագ խոսենք քաղաքային տրանսպորտի բացման և տնտեսության այն հատվածների բացման մասին, որոնք թույլ կտա համավարակային իրավիճակը: Այնպես որ, չափազանց կարևոր է, որ լինենք հետևողական, հավասարակշռված, քանի որ վերջնական նպատակը տնտեսության արագ վերականգնումն է», – հայտարարել է Գիորգի Գախարիան: