Եթե չհաստատվեն Վասիլ Սոփրոմաձեի մեղադրանքները, իրավունք ենք վերապահում դիմել իրավական ճանապարհին և պահանջել հրապարակավ ներողություն
Եթե ֆինանսների նախարարության ներքին աուդիտի դեպարտամենտի հետազոտության արդյունքում չհաստատվեն «Ֆրեսկո շոփինգ կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր Վասիլ Սոփրոմաձեի կողմից նախարարության աշխատակիցների դեմ արված մեղադրանքները, գերատեսչությունը իրավունք է վերապահում դիմել իրավական ճանապարհին, ինչպես նաև, Սոփրոմաձեի կողմից պահանջի հրապարակավ ներողություն խնդրել հանրությանը մոլորենցելու և համակարգի հեղինակությունը կանխամտածված ոտնահարելու պատճառով,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության հայտարարությունում:
Գերատեսչությունը արձագանքում է «Ֆրեսկո շոփինգ կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր Վասիլ Սոփրոմաձեի կողմից սոցիալական ցանցով տարածված հայտարարությանը և մեկնաբանում, որ 2018 թվականի փետրվարի 20-ին, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աուդիտի դեպարտամենտը օրենսդրության պաշտպանությամբ սկսել է «Ֆրեսկո շոփինգ կենտրոն» ՍՊԸ-ի գործունեության հարկային ստուգումը: