Եթե բնակչության շրջանում հասնենք շնչադիմակ կրելու 95 տոկոսային ցուցանիշի, ապա զգալիորեն կնվազեցնենք վարակի նոր դեպքերը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, միջազգային գլոբալ առողջապահության չափումների ինստիտուտի վերլուծության համաձայն, եթե բնակչության շրջանում լինի շնչադիմակ կրելու 95 տոկոսանոց ցուցանիշ, ապա հունվարի վերջին հնարավոր կլինի Եվրոպայում փրկել 278 000 կյանք:
Նրա խոսքով, Վրաստանում շնչադիմակ կրելու ցուցանիշը մոտ 60-64 տոկոս է:
«Եթե բնակչության շրջանում լինի շնչադիմակ կրելու 95 տոկոսանոց ցուցանիշ, ապա հունվարի վերջին հնարավոր կլինի Եվրոպայում փրկել 278 000 կյանք: ՈՒղիղ մատնանշում են Եվրոպային, բերում են Սինգապուրի օրինակը, որ շնչադիմակ կրելը պետք է լինի պարտադիր: Կանխատեսումներ են արվում նաև Վրաստանի առումով: Մենք ունենք օգտագործման 60-64 տոկոս: Կոչը այն է, որ այդ ցուցանիշը պետք է դառնա 95 տոկոս: Եթե մենք ունենանք այս շրջանակներում, ապա էապես կնվազեցնենք երկրում նոր վարակվածների քանակը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: